Անգլերենի դասընթացներ 6-17 տարեկան երեխաների համար

Դասընթացը նախատեսված է

6-17տ. երեխաներիհամար: Աշխատում ենք Oxford-ի և Cambridge-ի համալսարանի հրատարակած գրականությամբ։

Դասընթացն ուղղված է զարգացնելու երեխաների անգլերենի խոսակցական հմտությունները։ Մեր նպատակն է յուրաքանչյուր երեխային սովորեցնել հաղորդակցվել անգլերենով:

Մասնակցելով դասերին երեխաները կատարելագործում են անգլերեն գրելու, կարդալու, լսելու և խոսելու հմտությունները։ Կիրառվում են ուսուցման ակտիվ մեթոդներ՝ խաղեր, տեսանյութեր, երգեր և այնպիսի էլ. համակարգեր, որոնք նպաստում են բառապաշարի բարելավմանը։

Դասընթացի կառուցվածքը

Մակարդակ

0-6 մակարդակ

Տևողություն

2-3 ամիս

Տեսակ

Լսարանային
Առցանց

Դասաժամեր

12 ժամ/ամսական /
3 ժամ/շաբաթական/

Դասընթացի առավելությունները

  • Միջազգային ստանդարտներով ուսուցում

  • Էլ. նյութերի անվճար տրամադրում

  • Պրոֆեսիոնալ թիմ՝ դասավանդման մեծ փորձով

  • Տեխնիկապես հագեցած լսարաններ

  • Փորձնական դասի հնարավորություն

  • Անհատական մոտեցում

  • Ճկուն ժամանակացույց

  • Դասերն առցանց իրականացնելու հնարավորություն

Մեթոդաբանությունը

  • Էլ. գործիքներ

  • Խաղեր

  • Երգեր

  • Տեսանյութեր

Դասընթացի նկարագրությունը

Գաղափարախոսությունը և սկզբունքները

Let’s Go-ի երրորդ հրատարակությունը յոթ մակարդակից բաղկացած դասընթաց է՝ նախատեսված առաջին անգամ անգլերեն սովորող երեխաների համար: Գրքերում տեղ գտած թեմաները և իրավիճակները կիրառելի են ցանկացած վայրում գտնվող երեխաների համար:

Let’s Go-ն շեշտը դնում է հաղորդակցության վրա՝ մանրակրկիտ վերահսկվող քերականական ուսումնական ծրագրի շրջանակներում: Առաջին դասից սկսած, սովորողներին առաջարկվում են բազմապիսի հանձնարարություններ, որոնցում ուշադրությունը կենտրոնացվում է ինտերակտիվ հաղորդակցության վրա: Հանձնարարությունների բարդությունը գնալով ավելանում է: Սովորողներին պարբերաբար առաջարկվում են նոր բառապաշար և կազմություններ, որպեսզի նրանք ունենան նոր մակարդակներից յուրաքանչյուրում հաղորդակցվելու համար անհրաժեշտ գիտելիքներ:

Դասընթացի ընթացքում երկխոսությունների, երգերի և վարժությունների միջոցով ներկայացվում են երեխաներին ծանոթ իրավիճակներ: Դա սովորողներին թույլ է տալիս արագ սկսել անգլերեն խոսել իրենց առնչվող իրավիճակների մասին:

Դասերից յուրաքանչյուրում տեղ գտած հանձնարարությունները և վարժությունները մեծապես սովորողակենտրոն են: Սովորողներին խրախուսում են հաղորդակցվել միմյանց հետ, սկզբում խմբերում, ապա՝ զույգերով, որից հետո նրանց մոտ ձևավորվում է բավարար վստահություն, և նրանք բավականաչափ տիրապետում են լեզվին: Զույգերով այս աշխատանքը չափազանց կարևոր է, քանի որ հենց դրանց օգնությամբ է, որ սովորողները անկեղծ շփվում եմ միմյանց հետ՝ դասասենյակից դուրս իրենց կյանքին առավելագույնս նման իրավիճակում:

Let’s Go-ում տեղ գտած դասերը ներառում են տարբեր մեթոդներից վերցված հնարքներ, որոնք բազմիցս ապացուցել են իրենց արդյունավետությունը՝ երեխաներին անգլերեն սովորեցնելու գործում: Սույն դասընթացում տեղ գտած բազմաթիվ մեթոդներից և հնարքներից են՝

  • MAT (Մոդել, Գործողություն, Զրույց կամ Model, Action, Talk) մեթոդը , որում շեշտը դրվում է գործողությունների կիրառման, ինչպես նաև համառոտ, ինտենսիվ վարժանքների վրա, որոնք սովորողներին թույլ են տալիս նվազագույն ժամանակահատվածում ձեռք բերել առավելագույն անգլերեն հմտություններ.
  • Տոտալ ֆիզիկական արձագանք (Total Physical Response կամ TPR) , որը մասամբ հիմնված է այն գաղափարի վրա, որ ֆիզիկական գործողությունը լեզվի հետ կապակցելը օգնում է սովորածը յուրացնելուն.
  • Ֆունկցիոնալ մոտեցում, որի ժամանակ շեշտը դրվում է այն պատշաճ կոնտեքստի վրա, որում կարող են կիրառվել լեզվական տվյալ օրինակներն ու արտահայտությունները.
  • Հաղորդակցային մոտեցում, որը հիմնված է այն գաղափարի վրա, որ դասասենյակում կիրառված լեզուն պետք է կիրառվի՝ սովորողների համար իմաստալից մտքերն ու զգացողությունները փոխանցելու համար.
  • Աուդիո-լեզվական մոտեցում, որը կենտրոնանում է լեզվի հնչյունների և շարահյուսության վրա.
  • Քերականական/Կառուցվածքային մոտեցումներ, որոնք ուսումնասիրում են քերականությունը՝ կենտրոնանալով լեզվական օրինակների և կազմությունների վրա՝ ընկալմանն ու յուրացմանը նպաստելու համար:

Let’s Go-ի նոր հրատարակության ուղեցույցում տեղ են գտել նաև ամենավերջին գիտական նյութերը: Այն ներառում է Բազմակի հակումներ (Multiple Intelligences) կրթական տեսությունը, որի հիմքում այն գաղափարն է, որ սովորողների՝ սովորելու ընդունակությունը պարունակում է բազմաթիվ ռազմավարություններ: Բացի այդ, Գործընթացի վրա կենտրոնացած ուսումնառության ժամանակ շեշտը դրվում է կրկնության միջոցով համապատասխան մոդելների ձևավորման վրա՝ լեզվական գործընթացում լավագույն նյարդային ուղիները սահմանելու համար:

Մակարդակների նկարագրությունը

Եկեք սկսենք

Let’s Go-ի երրորդ հրատարարակության այս նոր մակարդակը Let’s Go-ի նախնական ներածությունն է: Դրա բաղադրիչների կազմությունը նույնն է, ինչ այլ մակարդակներում, սակայն նախատեսված է անգլերենի ֆորմալ դասընթաց չանցած սովորողների համար: Թեմատիկ հարցերի և համապատասխան պարզ քերականական օրինակների շուրջ կառուցված նախաընթերցանության այս մակարդակը սովորողներին ծանոթացնում է որոշ պարզունակ դասասենյակային արտահայտությունների, օգտակար բառապաշարի և հնչյունների հետ: Հնչյունաբանության վերաբերյալ հավելյալ ցուցումներ և աջակցություն կարող եք գտնել նոր Let’s Go հնչյունաբանության գրքերում:

Մակարդակ 1

Այս մակարդակը նաև Let’s Go-ի ներածությունն է: Այն նախատեսված է սովորողների համար, որոնք արդեն որոշ չափով ծանոթ են անգլերեն այբբենարանին: 1-ին մակարդակը կենտրոնանում է ֆունկցիոնալ երկխոսությունների, հարցուպատասխանների և բառարանային աշխատանքի միջոցով տարրական բանավոր լեզվի զարգացման վրա:

Այս նոր հրատարակության բաժիններից յուրաքանչյուրը պարունակում է ավելի շատ բառապաշար՝ միմյանց հետ շփվելու համար սովորողներին առավել բազմազան հնարավորություններ ընձեռելու նպատակով: Լեզվական ոճերը կենտրոնանում են Be, Like, Can-ը առաջին դեմքով կիրառելու վրա՝Wh- ևYes/No հարցական ձևերի հետ միասին: Անկախ նրանից՝ սովորողները այս մակարդակում ընթերցանություն սովորում են, թե ոչ, այն ներառում է ընթերցանության հմտությունները փորձելու բազմաթիվ հնարավորություններ՝ երկխոսությունների, երգերի և համառոտ զրույցների միջոցով: Այբբենարանի տառերի և դրանց հնչյունների ուսումնասիրությունը այս մակարդակում կարող է նաև լրացվել նոր Let’s Go Հնչյունաբանության շարքով:

Մակարդակ 2

Այս մասը այն սովորողների համար է, որոնք ավարտել են 1-ին մակարդակը և ծանոթ են տարրական հարցուպատասխանի օրինակներին, քերականական կազմություններին և բառապաշարին: Սովորողներն սկսում են ընթերցանության հմտություններ ձևավորել 2-րդ մակարդակում՝ կենտրոնանալով պարզ նախադասություններում տեսողաբար ճանաչելի բառերի կիրառման վրա: Նոր օրինակներով ու հասկացություններով հավելյալ անդրադարձ է արվում երրորդ դեմքով հոգնակի բառաձևերին և ներկա շարունակական ժամանակաձևին:

Մակարդակ 3

Այս հատվածում ուշադրությունը կենտրոնացվում է 2-րդ մակարդակում ներկայացված քերականական օրինակները կիրառելու՝ սովորողների կարողությունը զարգացնելու վրա: Սովորողներից աստիճանաբար պահանջվում է՝ ընթերցանության համառոտ հատվածներից կարդալ այդ կազմություններն ու տեսողաբար ճանաչելի բառերը:

Մակարդակ 4

Այս մակարդակը ծավալվում է նախորդ մակարդակներում սովորած բառապաշարի և քերականության շուրջ և ներկայացնում է նոր կազմություններ: Այն նաև առաջարկում է փոքր-ինչ ավելի երկար ընթերցանության հատվածներ, որոնք ներառում են ծանոթ կազմություններ և հաճախ հանդիպող տեսողաբար ճանաչելի բառեր: Այս փուլում վանկարկումները հավասարակշռված են հավելյալ ընթերցանությամբ և կատարողական հնարավորություններով, ինչպիսիք են՝ բանաստեղծությունները, համառոտ երկխոսությունները և ընթերցանության հատվածները:

Մակարդակ 5

Այս մակարդակում շարունակվում են շրջանառվել նախորդ մակարդակներում սովորած գիտելիքները՝ միաժամանակ ներկայացնելով նոր կազմություններ: Դրանում երկխոսությունները ներկայացված են տեքստի ձևով՝ «խոսքային պղպջակների» փոխարեն՝ դասին առավել հասուն տեսք հաղորդելու համար: Այս հատվածները ներառում են նախորդ մակարդակներում արծարծված քերականական օրինակներ:

Մակարդակ 6

Այս մակարդակում մեկտեղված են նախորդ հինգ մակարդակներում ձեռք բերված լեզվական հմտությունները և ներկայացվում են նոր կազմություններ, որպեսզի սովորողները իրենց լեզվական հմտությունները կիրառեն իրենց մասին խոսելու, իրենց կարծիքներն ու զգացողություններն արտահայտելու համար: Ինչպես և 5-րդ մակարդակում, ընթերցանության հատվածները երեքից չորս պարբերության չափով են: